ИМПОРТ АВТО В ЕЭС, ИЗ ЗА РУБЕЖА
С ЭКОНОМИЕЙ ДО 50%
Մեքենայի ներկրում ԵԱՏՄ երկրներ արտասահմանից՝
խնայելով մինչև 70%

Մենք առաջարկում ենք բարձրակարգ ծառայություններ

Automobile.am ընկերությունը կօգնի Ձեզ ընտրել ավտոմեքենա և անհրաժեշտության դեպքում կկազմակերպի փոխադրումը, ապահովագրումը և վերանորոգումը: Մենք նաև առաջարկում ենք  իրավաբանի խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում ու պահեստամասերի ընտրություն:

Ընտրություն և գնում

Մեր ընկերությունը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու ավտոմեքենաների ամերիկյան աճուրդներին (copart.com, iaai.com, manheim.com), որտեղ Դուք կարող եք գնել մեքենան խնայելով մինչև 70%: Մենք կօգնենք ավտոմոբիլային աճուրդի ցանկացած սկսնակ կամ փորձառու մասնակցին ծանոթանալ մեքենաների գնման բոլոր նրբություններին:
Մեզ հետ միասին, դուք կարող եք կատարել շահավետ և օպտիմալ ընտրություն ԱՄՆ-ի ավտոմոբիլային աճուրդներում:
Մեր փորձառու մասնագետները, նախապես գնորդի հետ համաձայնեցնելով ձեռք բերվող ավտոմեքենայի բոլոր մանրամասները, սկսում են ներկայացնել աճուրդում առկա բոլոր տարբերակները:
Եթե պատվիրատուն հավանություն է տալիս որևէ տարբերակի, նրան առաջարկվում է ստորագրել նախնական պայմանագիր, որից հետո մեր մասնագետները կմասնակցեն ավտոմոբիլային աճուրդին։ Աճուրդների քանակը, որոնց մենք կկարողանանք մասնակցել միևնույն հաճախորդի համար ՝ անսահմանափակ է և ոչ մի հավելյալ գերավճար չի պահանջում։
Աճուրդում շահելու դեպքում պատվիրատուի հետ կնքվում է լրացուցիչ պայմանագիր (նախնական պայմանագրին կից հավելված), որտեղ ամրագրվելու են ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, թողարկման տարեթիվը, շարժիչի հզորությունը և ավտոմեքենայի VIN կոդը, ինչպես նաև ավտոմեքենայի աճուրդի գինը, աճուրդի միջնորդավճարը, փոխադրման գումարը, պայմանագրի գինն ամբողջությամբ:
Ավելին⤵

Ավտոմեքենայի փոխադրում

Կարս Սիթին առաջարկում է իր հաճախորդներին կազմակերպել ամերիկյան և կանադական ավտոմոբիլային աճուրդներից ավտոմեքենաների տեղափոխումը Հայաստան, ցանկության դեպքում՝ Վրաստան: Մեր ընկերությունը համագործակցում է այս ոլորտում խոշորագույն լոգիստիկ ընկերությունների հետ, ինչպիսիք են MaerskLine, CoscoShipping, Zim, MSC և Hapag-Lloyd:

Մեքենայի տեղափոխումը Հայաստան կատարվում է 3 փուլով։

  1. 2 աշխատանքային օրվա ընթացքում աճուրդի վճարումները կատարելուց հետո մեր ընկերության համապատասխան բաժինների աշխատակիցները ավտոմեքենան վերցնում են աճուրդի հարթակից և տեղափոխում մոտակա նավահանգիստ (ԱՄՆ-ում կամ Կանադայում): Նավահանգստում, մինչ մեքենան կոնտեյներ բեռնվելը, կատարվում է մանրամասն լուսանկարահանում և ուղարկվում է պատվիրատուին:
  2. Նավահանգստում մեքենաները բեռնվում են 40 խորանարդ տարողությամբ կոնտեյների մեջ։ Կոնտեյների համարը նույնպես ուղարկվում է գնորդին, ինչը թույլ է տալիս գնորդին հետևել կոնտեյների շարժին՝ ծովով փոխադրման ժամանակ:
  3. Կոնտեյները Վրաստանից Հայաստան փոխադրվում է ավտոտրանսպորտով։ Կոնտեյները տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաք, որտեղ գտնվում է Հայաստանում միակ ավտոմոբիլային մաքսային կետը, և բացվում է։

Մենք պատրաստ ենք նաև ավտոմեքենան տեղափոխել կամ օգնել տեղափոխել Ձեր նշած ցանկացած վայր, ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում:

Ավելին ⤵

Մաքսազերծում որպես ԵԱՏՄ ապրանք

Մեքենան մաքսազերծում է անցնում ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ ավելորդ տուգանքներից խուսափելու համար: Մեր ընկերությունը նախապես պատրաստում է մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջ փաթեթը և իր փորձառու բրոքերների միջոցով իրականացնում է ավտոմեքենայի մաքսազերծում կարճ ժամկետում:

Հարկ է նշել, որ Ձեր ավտոմեքենան մեր կազմակերպության միջոցով ներմուծելու դեպքում, ապագայում Դուք խնդիրներ չեք ունենա ԵԱՏՄ ցանկացած երկրում՝ այդ ավտոմեքենայի գրանցման հետ ,ինչն էլ իրականացվում է առանց կրկնակի մաքսային ձևակերպումների: Ողջ գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև ամբողջ մանրամասն տեղեկատվությունը, որը վերաբերվում է ԵԱՏՄ անդամ երկրում գրանցման փաստաթղթերի ստացմանը, տրամադրվում են գնորդին մեր փորձառու մասնագետների կողմից: Մեր ընկերությունն առաջինն է, որը միջոցներ է ձեռնարկել ստանալու գրանցման փաստաթղթերը՝ առանց լրացուցիչ մաքսային վճարների Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում:
Ավելին⤵

Ապահովագրություն

Չնայած բոլոր ավտոմոբիլային տրանսպորտային օղակների բարձր պատասխանատվությանը և պրոֆեսիոնալ համագործակցությանը, այնուամենայնիվ, փոխադրման ընթացքում առկա են որոշակի ռիսկեր:Ավտոմեքենայի տեղափոխման ժամանակ հնարավոր ռիսկերից խուսափելու համար

(օրինակ, նավաբեկություն, վնաս փոխադրման ժամանակ), մեր ընկերությունը առաջարկում է մեքենայի ապահովագրություն աճուրդի գնման ամբողջ գումարի համար: Ապահովագրական գումարը կախված է մեքենայի արժեքից և հաշվարկվում է ըստ համապատասխան տոկոսի: Վնասի փոխհատուցումը կատարվում է կարճ ժամկետում։
Ավելին ⤵

Պահեստամասերի գնում և լոգիստիկա

Մեր ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմեքենայի վնասվածքների մանրամասն ուսումնասիրություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անհրաժեշտ պահեստամասերի որոնում, գնում և առաքում Հայաստան: Դրա համար Կարս Սիթի Գրուպ-ում կա Փորձառու մասնագետների հատուկ աշխատանքային խումբ ։

Մեր մասնագետները կհետևեն, կհամեմատեն ամերիկյան, ռուսական, եվրոպական ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների, անհատների բոլոր առաջարկները և գնորդին կներկայացնեն առավել շահավետ տարբերակները: Գնորդի հետ ձեռք բերելով պայմանագիր՝ մենք մեծ ուրախությամբ կկազմակերպենք բացակայող ավտոպահեստամասերի գնումը և փոխադրումը Հայաստան։
Ավելին ⤵

Վերանորոգում և վերականգնում

Հաճախորդները հաճախ չունեն ժամանակ, բավարար տեղեկատվություն և ջանք՝ զբաղվելու վնասված ավտոմեքենաների վերականգնմամբ: Իսկ եթե մեքենան ներկրվի նաև ԵԱՏՄ անդամ երկիր, ապա գրանցման փաստաթղթեր ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի ավտոմեքենա լինի սարքին և չվնասված։ Automobile-ի թիմը այս ոլորտում երկար տարիների փորձի շնորհիվ կկարողանա կազմակերպել՝

1. Բոլոր անհրաժեշտ պահեստամասերի գնումն ու փոխադրում Հայաստան կամ Վրաստան
2.Վերանորոգում և սպասարկում Հայաստանում կամ Վրաստանում:
Մենք առաջարկում ենք ավտոտեխսպասարկման կետեր, որոնք մեր գործընկերներն են և ունեն հսկայական փորձ մեքենաների վերականգնողական,վերանորոգման ոլորտում: Առաջին հերթին, մենք կատարում ենք պահեստամասերի ընտրություն, թափքի վերանորոգում, տարբեր դզվածքի աշխատանքներ պրոֆեսիոնալ սարքավորումների և նյութերի կիրառմամբ, իրականացնում ենք տեխնիկական վերանորոգում, ավտոմեքենայի սպասարկում, նորոգում ենք ավտոէլեկտրոնիկան, կատարում ենք ապակիների մգեցում, կազմակերպում ենք ավտոմեքենայի պրոֆեսիոնալ դեթեյլինգ (կատարում ենք փայլեցում, սրահի քիմմաքրում, ռեստավրացիա և այլն):
Մենք և մեր բոլոր գործընկերները աշխատում ենք՝ պահպանելով բոլոր ժամկետներն ու չափանիշները:
Ավելին ⤵

Իրավաբանական օգնություն

2020 թվ-ում ներկրված ու մաքսազերծված ավտոմեքենաները, ինչպես վերը արդեն նշվել է, կարող են ստանալ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ: Ինչի հետ կապված էլ շատ հարցեր են ծագում՝ ինչպես, որտեղ և ինչ փաստաթղթեր ձեռք բերել ԵԱՏՄ կարգավիճակը հաստատելու համար, ինչ ձևով ԵԱՏՄ անդամ երկիր մուտք գործել, ինչ մաքսային ընթացակարգեր անցնել, ինչպես ԵԱՏՄ անդամ երկրում կանգնեցնել հաշվառման և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար:

Այս և այլ հարցերին մեր թիմը արդեն ունի պատասխաններ! Այս առումով մենք կկիսենք մեր փորձն ու գիտելիքները Ձեզ հետ: Նաև կհավաքենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հայկական կողմից ։
Մեր կողմից նաև խորհուրդ կտրվեն այն ընկերությունները, որոնք մատուցում են ՏՄԿԱԿ-ի (Տրանսպորտային միջոցների կառուցվածքի անվտանգության վկայական) և ԳՆԱՀ-ի (Գլոբալ Նավիգացիոն Արբանյակային Համակարգ) կոճակների տրամադրման ծառայություններ ԵԱՏՄ անդամ երկրի տարածքում (Ռուսաստան, Բելառուսիա, Ղազախստան):
Կարճ ասած, մեքենայի ցանկացած գնում սկզբից մինջև վերջ կուղեկցվի մեր և մեր իրավաբանների կողմից:

Ավելին ⤵

Թողնել պատասխան